Ողբերգական դեպք Երեւանում. «Արմենիա Մոլիբդեն Պրոդաքշն Հոլդինգ»-ի 2 բանվոր այրվածքներ են ստացել. նրանցից մեկը մահացել է (Լուսանկարներ)
Սեպտեմբերի 1-ին, «Երեւանի այրվածքների գիտական կենտրոն» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է Երեւան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Էդվարդ Ք-ն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օգոստոսի 24-ին նշված կնտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ջերմային այրվածք բոցով, գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի վերին վերջույթների, մեջքի նստատեղի, ազդրերի սրունքների հատվածում 1,2,3 աստիճան մարմնի մակերեսի 50 տոկոս, վերին շնչուղիների այրվածք, ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էդվարդ Ք-ն եւ եւ «ջերմային այրվածք բոցով 1.2.3 աստիճանի վերին վերջույթի այրվածք, մարմնի մակերեսի 4 տոկոս» ախտորոշմամբ՝ Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Ս-ն։
Աղբյուր տեղեկություններով՝ նշված անձինք նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 3/6 հասցեում գործող «Արմենիա Մոլիբդեն Պրոդաքշն Հոլդինգ» ՍՊԸ-ում խառնիչի պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետեւանքով։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Իսկ մահացած Էդվարդ Ք-ն եւ վիրավոր Գոռ Ս-ն աշխատում էին նշված ՍՊԸ-ում՝ որպես բանվոր։