Թագուհի Ռանիան ընտրել է Dior-ի բարձրակրունկներն ու Zara-ի աքսեսուարը
Ինչպես Իվանկա Թրամփը, այնպես էլ թագուհի Ռանիան պաշտում է կանացի զգեստներ կրել գործնական հանդիպումների ընթացքում։ Արեւելքի ոճի կուռքը հերթական անգամ էլեգանտ կերպար է ընտրել. նա կրել է Marni-ի պուտավոր կապույտ զգեստը, որը համադրել է Zara-ի սպիտակ գոտու հետ։ Թագուհի Ռանիան ընտրել էր Dior ապրանքանիշի բարձրակրունկ կոշիկները։
Ոճաբանները հերթական անգամ գեղեցիկ սանրվածք էին ընտրել թագուհու համար, իսկ վիզաժիստները բեժ եւ մոխրագույն ստվերաներկեր էին ընտրել։