Մոսկվա գետում մոտորանավակը մահացու հարվածել է հայ ջրասուզորդին
Պավշինսկայա Պոյմա շրջանում Մոսկվա գետում մոտորանավակը մահացու հարվածել է ջրասուզորդին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԻՆ կայքում:
«Սեպտեմբերի 1-ին ժամը 23:05-ին Կրասնոգորսկի Միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Մոսկվա գետում խեղդված տղամարդու դի են նկատել: Ականատեսներն իրենց ուժերով դուրս են բերել դին: Պարզվել է, որ մահացածը ջրասուզորդ էր: Մահը վրա է հասել մոտորանավակի հարվածի արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել հետեւյալ հասցեում՝ Կրասնոգորսկ, Սոգլասիա փողոց, №9/1 շենք:
Mash Telegram-ալիքի հաղորդմամբ՝ դեպքի հետեւանքով զոհվել է 25-ամյա ջրասուզորդ Տարոն Բաջայանը: Նա հարվածի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները չեն կարողացել փրկել նրա կյանքը, հաղորդում է «Կրասնոգորսկ օնլայն»-ը: