ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից և կից գրառումն արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից եւ կից գրառումն արել:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի Հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս զավակների արյամբ ազատագրված հայրենիքի յուրաքանչյուր թիզը՝ շենացնել ու դարձնել ավելի բարեկեցիկ։
Սիրելի՛ արցախցիներ, սրտանց շնորհավորելով Ձեզ համահայկական տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն, տոկունություն և ամենայն բարիք»: