Գիտնականները բացահայտել են քաղցկեղը սպանող համեմունքները
Իլինոյսի համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ նեխուրը, կանկարը և խոտաբույսերը պարունակում են ապիգենին և լյութեոլին` ֆլավոնոիդներ, որոնք ոչնչացնում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները:
Ապիգենինն ինքնին առաջացնում է բջջային մահ: Սակայն ավելի լավ արդյունքների հաջողվում էր հասնել, երբ քաղցկեղի բջիջները 1 օրվա ընթացքում սկզբում պահում էին ապիգենինի մեջ, իսկ այնուհետև 36 ժամվա ընթացքում` գեմցիտաբինի, որը քիմիաթերապիայի պրեպարատ է:
Քիմիաթերապիայի պրեպարատները, մի կողմից, սպանում են քաղցկեղի բջիջներն իրենց պրոօքսիդացման ակտիվության շնորհիվ, սակայն ֆլավոնոիդները, մյուս կողմից, պայքարում են օքսիդացման պրոցեսի դեմ: Այդ պատճառով միաժամանակ դեղորայք և ֆլավոնոիդներ ներարկելն իմաստ չունի: Եթե քաղցկեղի բջիջները չէին վերամշակվում ֆլավոնոիդների կողմից, ապա ոչնչանում էր դրանց 8,4 տոկոսը, իսկ վերամշակումից հետո` դրանց 43,8 տոկոսը: Եվ դա` առանց քիմիաթերապիայի պրեպարատների: