Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. Բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր, որոնցից մեկը մի քանի ամսական երեխա է (լուսանկարներ)
Վայոց Ձորի մարզում, սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 160.5 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ՝ 38-ամյա Սաթենիկ Մ-ի վարած Opel Astra մակնիշի 35 AR 786 համարանիշի եւ Սյունիքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Ա-ի վարած Mercedes մակնիշի 35 PQ 946 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 66-ամյա Աշոտ Մ-ն, 52-ամյա Սուսաննա Ա-ն, Mercedes-ի վարորդ Վարդան Ա-ն եւ մի քանի ամսական Մարկ Մ-ն տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Սաթենիկ Մ-ն աշխատում է «Ամերիաբանկ»-ում՝ որպես վարկային մասնագետ, իսկ վիրավորներից Աշոտ Մ-ն՝ Կապանի թիվ 6 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանել են Վայք հիվանդանոցի շտապօգնության ավտմեքենաներին, այնուհետեւ փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։