Խոշոր վթար Միներալնիե Վոդիի մոտ. բեռնատարը բախվել է «Mercedes Minivan»-ին. տուժել են ՀՀ քաղաքացիներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 05:31-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. սեպտեմբերի 1-ին ժամը 09:20-ին Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ին, տեղի է ունեցել ավտովթար:
«MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենային (ավտոմեքենայում գտնվել է 8 քաղաքացի): Վթարի հետեւանքով «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Սամվել Մ.-ն (ծնված 1957 թ.), Ազալիա Բ.-ն (ծնված 1934 թ.), Մարենա Ս.-ն (ծնված 1972 թ.) եւ Միլենա Գ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: