Լեդի Գագան դուրս է եկել փողոց տարբեր գույնի կոշիկներով
Երբ դուք կրում եք մսից պատրաստված զգեստ, շրջում' հեռախոսը գլխին դրած, տարբեր կոշիկներով դուրս գալն այնքան էլ տարօրինակ երևույթ չէ: Այդպես է մտածում նաև Լեդի Գագան, ով Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկի առջև հայտնվել է տարբեր գույնի կոշիկներով:
Սև ակնոցով, տարօրինակ բլուզով և տարբեր գույնի կոշիկներով Լեդի Գագան այնպես է շրջել և զրուցել երկրպագուների հետ, ասես դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա:
Նույն օրը երեկոյան Գագան զբոսնել է Հոլիվուդում' այս անգամ կրելով երեկոյան սև զգեստ և… բարձրակրունկ կոշիկներ: