Դժբախտ պատահար Սամարայում. Մշակույթի պալատի մարմարե սալաքարն ընկել է տասնամյա տղայի վրա. երեխան զոհվել է
Սամարայում Մշակույթի պալատի մարմարե սալաքարն ընկել է տասնամյա տղայի վրա. երեխան զոհվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով տարածաշրջանի քննչական կոմիտեին:
Վարչության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, ժամը 15:40-ին Սամարայի Կիրովսկի շրջանում: Մշակույթի պալատի շենքի ճակատային հատվածի սալաքարը 1-1.5 մետր բարձրությունից ընկել է 10-ամյա երեխայի վրա:
«Ստացված վնասվածքների հետեւանքով տղան մահացել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ Սամարա քաղաքի Կիրովսկի շրջանի քննչական բաժնի կողմից անցկացվում է նախաքննություն, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: