Թրամփը հաստատել է Չինաստանի հետ սեպտեմբերին առևտրային բանակցություններ վարելու մտադրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ առեւտրային բանակցություններ է վարելու Չինաստանի հետ սեպտեմբերին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ԱՄՆ-ը կիրակի նորից 15 տոկոսով բարձրացրել է 30 մլրդ դոլար ծավալով չինական ապրանքների հերթական խմբի տուրքերը։ Հագուստի եւ կոշիկի ապրանքների ամերիկյան ասոցիացիայի հայտարարությամբ՝ նոր տուրքերի է ենթարկվելու հագուստի 91,6, ընտանեկան տեքստիլի 68,4 եւ կոշիկի ներկրման 52,5 տոկոսը։
«Մենք խոսում ենք Չինաստանի հետ, հանդիպումը ծրագրված է, ինչպես գիտեք, սեպտեմբերին։ Տեսնենք ինչ տեղի կունենա։ Բայց մենք այլեւս չենք կարող Չինաստանին թույլ տալ պլոկել մեր եկրիրը»,- ասել է նա լրագրողներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանն ընտրություն չունի ԱՄՆ-ի հետ առեւտրի վերաբերյալ պայմանավորվելուց բացի։ Նա պնդում է, որ Պեկինը շատ է ցանկանում որքան հնարավոր է ավելի շուտ պայմանավորվել գործարքի շուրջ, քանի որ չինական տնտեսությունը մեծ կորուստներ է կրում։ Ամերիկյան տնտեսությունը, նրա կարծիքով, դրանից միայն կշահի։
Պեկինը Վաշինգտոնին բողոք է հայտնել տուրքերի հերթական բարձրացման առիթով։ Չինական իշխանությունները պնդում են, որպեսզի ԱՄՆ-ը հրաժարվի իր գործողություններից եւ պայմաններ ստեղծի առեւտրային խորհրդակցությունների վեսկսման համար։