Մենք երկխոսություն ենք վարում Չինաստանի հետ. հանդիպումը մնում է ուժի մեջ. Թրամփ
Չինաստանի ներկայացուցիչների հետ առեւտրային հարցերի շուրջ խորհրդակցությունները կկայանան սեպտեմբերին: Այդ մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան բացատում լրագրողների համար իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքի կողմից:
«Մենք երկխոսություն ենք վարում Չինաստանի հետ. հանդիպումը մնում է ուժի մեջ: Այն նախատեսվում է իրականացնել սեպտեմբերին»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ այսօր ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի եւ Չինաստանի կողմից սահմանված փոխադարձ մաքսատուրքերը: