Ոստիկանները պայթյունավտանգ առարկաներ չեն հայտնաբերել Դոնի Ռոստովի առեւտրի կենտրոնում
Ոստիկանները պայթյունավտանգ առարկաներ չեն հայտնաբերել Դոնի Ռոստովի առեւտրի կենտրոնում, որտեղից ստացել էին սպառնալիքի մասին ահազանգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Ռոստովի շրջանում Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ ներկայացուցչին:
Ավելի վաղ իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել էր գործակալությանը, որ Դոնի Ռոստովի խոշորագույն առեւտրաժամանցային կենտրոններից մեկում՝ «Զոլոտոյ Վավիլոն»-ում, հայտնաբերվել էր պայուսակ: Շենքից տարհանել են աշխատակիցներին եւ այցելուներին:
«Ոստիկանությունը ստացել էր հաղորդագրություն Ռոստովի առեւտրի կենտրոններից մեկում գոյություն ունեցող վտանգի մասին: Ոստիկաններն արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների հետ համատեղ ստուգում են անցկացրել, որի արդյունքում չեն հայտնաբերել պայթյունավտանգ իրեր»,-ասել է ՆԳՆ-ի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչը:
Ինչպես պարզաբանել է ՌԻԱ Նովոստի-ի աղբյուրը, դեպքի վայրում հայտնաբերվել է անձնական իրերով ճամպրուկ: Ներկայումս արդեն հայտնի է ճամպրուկի տիրոջ ինքնությունը: