ԱՄՆ-ում եկեղեցու միաբանության անդամներին մարիխուանայով թխվածքաբլիթով թունավորել է տեղի ծխականը
Ամերիկյան Ինդիանա նահանգում Սուրբ Ջոնի կաթոլիկ եկեղեցու միաբանության վեց անդամների համար եկեղեցի այցելությունն ավարտվել է հոսպիտալացմամբ, գրում է nzherald.co.nz-ը:
Բանն այն է, որ տուժածները փորձել են եկեղեցու 74-ամյա ծխական պարոն Ջոնսի պատրաստած թխվածքաբլիթը, որը նա հյուրասիրել էր 12-70 տարեկան հավատացյալներին:
Պարզվել է, որ պարոն Ջոնսն ավելացրել էր թխվածքաբլիթի մեջ յուրահատուկ բաղադրիչ՝ հատուկ մոլախոտ:
Հիվանդանոցում տուժածները պատմել են, որ թխվածքաբլիթն ուներ արտասովոր աղի համ:
Պարոն Ջոնսի տանը խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է դեղապատիճների ձեւ ունեցող շագանակագույն նյութով շիշ: Պարզվել է, որ դա մարիխուանա է, որը եւ թոշակառուն ավելացրել էր թխվածքաբլիթի մեջ:
Արդյունքում տարեց ծխականին մեղադրել են հանցավոր անմտության եւ տանը թմրանյութեր պահելու մեջ: