Հաքերը կոտրել է Մարկ Ցուկերբերգի "Facebook"-ի էջը
Պաղեստինցի հաքերը "Facebook"-ում հայտնաբերել է միջոց, որը թույլ է տալիս ցանկացած օգտատիրոջ էջին մեկնաբանություններ ու գրություն տեղադրել, անգամ եթե ինքը վերջինիս «ընկերների» ցուցակում չէ: Այն բանից հետո, երբ "Facebook"-ի տեխնիկական աջակցությունը լուրջ չի ընդունել այդ հաղորդագրությունը, նա ստիպված է եղել դա ցույց տալ անձամբ Ցուկերբերգի անձնական էջին:
Խալիլ Շրատեխ անունով հաքերի հայտնաբերածը սփամերի երազանքն է։ Նման գովազդի տարածման համար մարդիկ պատրաստ կլինեին միլիոններ վճարել: Նա կապվել է "Facebook"-ի անվտանգության բաժնի հետ ու ներկայացրել ապացույցներ: Այդուհանդերձ, նրան կամ չեն հավատացել կամ չեն ցանկացել վճարել «պարգևավճար», որը տալիս են իրական խնդիրները գտնողներին:
Ցուկերբերգի էջում մեկնաբանելուց հետո "Facebook"-ի անվտանգության բաժնի մասնագետներն, այնուամենայնիվ, ուշադրություն են դարձրել խնդրին ու այն վերացրել են։
Իր հաղորդագրությունների մասին հաքերը մանրամասն նկարագրում է բլոգում: Հաքերը որոշել է մշակել այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս գրառումներ կատարել' չլինելով տվյալ մարդու ընկերների ցուցակում:
Ամեն դեպքում "Facebook"-ի անվտանգության հարցերով զբաղվող բաժինն արձագանքել է այս ամենին: