Ադրբեջանը չեղարկել է մուտքի արտոնագիրը Թուրքիայի քաղաքացիների համար, որոնք կժամանեն առավելագույնը 30 օր ժամկետով
Կիրակի Ադրբեջանը չեղարկել է մուտքի արտոնագրի պահանջը Թուրքիայի քաղաքացիների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
«Այսօրվանից չեղարկվում է մուտքի արտոնագիր ունենալու պահանջն ընդհանուր քաղաքացիական անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար, որոնք կժամանեն Ադրբեջան մինչև 30 օր ժամկետով»,-նշել են նախարարությունում: ԱԳՆ-ում հավելել են, որ համապատասխան նոտան ուղղարկվել էր թուրքական կողմին ընթացիկ տարվա հուլիսի 25-ին:
2007 թվականին Թուրքիայի կառավարությունն ազատել էր մուտքի արտոնագիր ունենալու անհրաժեշտությունից Ադրբեջանի քաղաքացիներին դարձյալ առավելագույնը 30 օր տեւողությամբ ուղեւորությունների համար: