Երևան, 24.Նոյեմբեր.2024, 00:00 |
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ»

Արսեն Մեհրաբյանին հաջողվել է ոչ միայն կայանալ արևմտյան բեմում, այլև հայկական պարարվեստ բերել համաշխարհային արդի խորեոգրաֆիայի միտումները

«...А в отношении балета мы впереди планеты всей»,- սա խորհրդային տարիներին տարածված արտահայտություն է: Ըստ էության, հենց այդպես էր: Մեր երկրում հատուկ ձեռագիրը, թարմությունը, պարարվեստի խորությունը մշտապես զուգակցվել է նաև վարպետ Նորայր Մեհրաբյանի ստեղծագործության և նրա ղեկավարությամբ գործող «Բարեկամություն» պետական խորեոգրաֆիկ համույթի հետ:

Վարպետի որդին՝ Արսեն Մեհրաբյանը, ինքն էլ հիմա արդեն վարպետ է. մեր արդիականության ամենաականավոր խորեոգրաֆներից մեկի՝ Ջոն Նոյմայերի աշակերտն է, որը Շվեդական թագավորական բալետի առաջատար մենպարողն է, աշխարհահռչակ «Forceful Feelings» («Ուժգին զգացումներ») նախագծի հիմնադիրը և ղեկավարը, բազմաթիվ բեմադրությունների հեղինակ...

Արսենն այն մարդկանցից է, ում համառ աշխատանքով հաջողվել է ոչ միայն կայանալ արևմտյան բեմում. նա համառ փորձում է հայկական պարարվեստ բերել համաշխարհային արդի խորեոգրաֆիայի միտումները: Ցայտուն օրինակներից են՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Արշիլ Գորկի» բալետի բեմադրումը և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ներկայացումը... Արսեն Մեհրաբյանը հիմա էլ Շվեդիայից համերգային նախագծով է եկել՝ դա ըստ Անտուան դը Սենթ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանն» է: Բալետը բեմ կբարձրանա աշնանը՝ Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջի 95-ամյակին նվիրված:

News.am Style -ը զրուցել է արտիստի հետ: Արսեն Մեհրաբյանը պատմել է ոչ միայն նախապատրաստման գործընթացի, այլև իր մտքերը ներկայացրել Հայաստանում խորեոգրաֆիայի հետ կապված իրավիճակի մասին...

- Նկատեցի, որ FB Ձեր էջում աղբի մասին վրդովված գրառում կար... Շվեդիայի հետ ապշեցուցիչ կոնտրաստ է, այդպես չէ՞:

- Այո՛, իրադրությունն, անկեղծ ասած, այն չէ...

- Իսկ մշակութային ոլորտո՞ւմ:

- Այդ թվում՝ նաեւ մշակութային ոլորտում: Փոփոխություններ կան, բայց չէի ասի՝ լավ ուղղությամբ: Համենայնդեպս, խորեոգրաֆիայի հետ կապված ամեն ինչ չէ հասկանալի: Ո՞վ է ամեն ինչի համար պատասխանատու: Նախկինում գոնե մարդիկ կային, որոնց մոտ կարելի էր գնալ, դիմել... Հիմա չեմ հասկանում՝ որեւէ մե՞կն է դրանով զբաղվում, թե՞ մի քանի մարդ:

- Դուք տեսլական ունե՞ք, թե ինչպիսին պետք է լինի հայկական խորեոգրաֆիան, ինչպիսի՞ն պետք է լինի մեր բալետը:

- Դե, իհարկե, շատ գաղափարներ կան... Ամենասկզբում հիմքն է, դրանից է ամեն ինչ սկսվում: Եվ միանգամայն ակնհայտ է, որ այս իմաստով մեզ մոտ ինչ-որ բան այնպես չի գնում: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, թիմային աշխատանք եւ մոտեցում: Մասնագետներ են գալիս, թեկուզ եւ շատ լավ մասնագետներ, սակայն սա, այսպես ասած, միանգամյա ակցիա է, հազիվ թե ինչ-որ բան փոխի: Դրա փոխարեն շատ ավելի օգտակար կլինեին մի քանի շաբաթ տեւողությամբ ինտենսիվ վարպետաց դասերը: Չեմ ուզում ոչ մեկին քննադատել կամ վիրավորել, բայց դասավանդողները, որոնք նաեւ ինձ են սովորեցրել, մինչեւ հիմա այն նույն ոճով են աշխատում, ինչ 20 տարի առաջ: Իսկ չէ՞ որ նրանց մեթոդներում շատ բան հնացել է՝ տեմպը, ոճը, դինամիկան...

- Մասնագետների մասին ասելիս Դուք նկատի ունեի՞ք Ձեզ:

- Այդ թվում: Իմ սերունդն աստիճանաբար պարից անցնում է դասավանդման, և նա գիտելիքներ ունի, որոնցից միայն օգուտ կստանան: Ընդ որում՝ ոչ միայն երեխաները, այլեւ դասավանդողները, որոնք մասնագիտության վերաբերյալ թարմ կարծիքի կարիք ունեն: Ընդհանրապես, այստեղ դետալները շատ են...

Դե, օրինակ, ինչպիսի՞:

- Օրինակ՝ երեխաների մկանները սովորական բան չէ. դրանք տարեցտարի փոխվում են, եւ եթե աճի որոշակի շրջանում դրանք ճիշտ չօգտագործվեն, հետո՝ վերջ, նրանք մասնագիտորեն հետ են մնում: Կամ, օրինակ, 18-ամյա պարողներին միանգամից հանձնարարում են Սպարտակի, Կրասոսի կամ «Ժիզելից» Ալբերի դերը: Բայց մինչեւ այն պետք է աճել: Չի կարելի երեխային այդպես փչացնել ֆիզիկապես եւ ներքուստ. նա նվազագույնը սկսում է մտածել, որ աներեւակայելի բարձունքների է հասել: Մինչդեռ, ամենեւին այդպես չէ: Ինչո՞ւ չմտածել խաղացանկ, որին համապատասխան նա կզարգանա: Մի խոսքով, այնպես չէ, որ Արեւմուտքում ամեն ինչ գիտեն, իսկ այստեղ ոչինչ չգիտեն: Այստեղ նույնպես մասնագիտությանը տիրապետում են, բայց աշխարհը տեղում չի դոփում... Մեծ թվով նորույթներ կան ֆրանսիական, ամերիկյան, եվրոպական մեթոդիկայում...

- Դուք 15 տարեկանում տեղափոխվել եք Եվրոպա, եւ Ձեզ չէ՞ որ կարող էր ընդհանրապես անհրաժեշտ չլիներ եւ չհետաքրքրեր, թե այստեղ ինչ է կատարվում:

- 15 տարուց ավելի ես այստեղ եմ գալիս տարբեր նախագծերի հետ կապված, որպեսզի մեր հայ օժտված երեխաները կարողանան ինքնաարտահայտվել: Եվ նախորդ բեմադրությունները («Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», «Արշիլ Գորկի»), եւ նրանք, որ դեռ կլինեն, ուղղված են հենց սրան: Ճիշտ չէ ինչ-որ մի բան անել եւ հեռանալ: Ես ցանկանում եմ ինչ-որ բան փոխել: Եթե մարդը 20 տարի արել է միեւնույն բանը, սեփական յուղի մեջ է տապակվել, ապա նրա մոտեցման մեջ ինչ-որ բան կոտրելն անչափ դժվար կլինի, բայց պետք է փորձել...

- Եվ ինչպե՞ս է մարդն իրեն զգում 15 տարեկանում այլ երկրում հայտնվելով, անցնելով, ինչպես հասկացա, խիստ դպրոց...

- Այո, անչափ դժվար էր: Ես այստեղից մեկնեցի Շվեյցարիա մրցույթի եւ հասա եզրափակչին: Կարելի էր ընտրել փողը կամ ուսումը, ես ընտրեցի ուսումը Համբուրգում: Իհարկե, ընտելացումը չափազանց սթրեսային էր. հեշտ չէ 15 տարեկանում հայտնվել հարազատներից հեռու: Չնայած գիշերօթիկում, որտեղ ապրել եմ 2 տարի, բոլոր պայմանները կային. քեզ համար եփում էին, հագուստդ լվանում, արդուկում… Բայց, միեւնույն է, առաջին տարում տուն գնալու անտանելի ցանկություն կար: Մյուս կողմից՝ ես այնպիսի աուրայի մեջ էի, այնպիսի շրջապատի… Ես հոյակապ ուսուցիչներ եմ ունեցել՝ Ռադիկ Զարիպով, Կեւին Հայգեն, Իրինա Յակոբսոն. Պետերբուրգում նրա ամուսնու՝ Լեոնիդ Յակոբսոնի թատրոնում ինչ-որ ժամանակ պարել է հայրս: Իրինա Յակոբսոնը հոյակապ մասնագետ է, եւ նրա վերաբերմունքը դասականին ինձ շատ բան է սովորեցրել, այդ թվում՝ կարգապահություն:

Եվ, վերջապես, ես հանդիպեցի մեծագույն վարպետ Ջոն Նոյմայերին, որի դպրոցում սովորել եմ. նա հետեւում էր ինձ եւ 2 տարի անց հրավիրեց իր թատրոն: Այս մարդիկ ոչ միայն պարզապես պարել էին սովորեցնում, նրանք ծանոթացնում էին մշակույթին, իմ մեջ դնում պարողին այնքան անհրաժեշտ հոգեւոր եւ մասնագիտական պաշար: Իսկ Նոյմայերը առանձին պատմություն է. նա խորագույն արտիստ է, որը չի կառչում տեխնիկայից, բայց ներարկել է արվեստի հանդեպ անկեղծ լինելու հատկանիշը: Ես 10 տարի նրա մոտ եմ աշխատել, խաղացել ավելի քան 100 ներկայացման մեջ...

- Ստացվում է, որ Դուք ունիվերսալ պարող եք՝ թե՛ Նոյմայեր, թե՛ ռուսական դպրոց, թե՛ ամերիկյան, թե՛ ֆրանսիական...

Ես բոլորից վերցրել եմ այն, ինչ ինձ ավելի շատ էր պետք: Անկեղծ ասած՝ ինձ անչափ դուր է գալիս ֆրանսիական դպրոցը. ոճը, տեմպը, մաներան... Այս դպրոցին հատկապես սերտորեն հարեցի, երբ աշխատում էի Փարիզի օպերայի մեծ արտիստ Լորան Իլերի հետ, որը Նուրիեւի աշակերտներից մեկն է: Ամերիկացիների մոտ հիասքանչ ու հետաքրքիր է Բալանչինը, որը նույնպես հրապուրված է ռուսական մշակույթով: Իսկ ընդհանրապես արվեստում չկա այդպիսի մոտեցում՝ սիրում եմ-չեմ սիրում... Ե՛վ Նուրիեւը, ե՛ւ Բարիշնիկովը Ռուսաստանից են ծագել, բայց տարբեր դպրոցներից յուրացրել են ամեն օգտակարը՝ ձուլելով այն իրենց ստեղծագործությանը:

- Բոլորը, ում մասին խոսում ենք տղամարդիկ են: Չնայած բալետը, կարծես, առաջին հերթին պարազգեստով եւ պուանտով աղջիկների հետ է զուգակցվում...

Չգիտեմ ինչու է այդպես, բայց տղաները, հավանաբար, ավելի են նպատակաուղղված հաջողությանը, կենտրոնացած են կարիերայի վրա: Աղջիկների մտքում ավելի շատ ամուսնությունն է եւ երեխաները: Ես, օրինակ, այստեղ Երեւանում հետեւել եմ... Ապագա «պրիմաների» չեմ նկատել. դրա համար, ամեն դեպքում, պետք է, որ ամեն ինչ կատարյալ լինի: Կան հետաքրքիր պարուհիներ, որոնք բնավորություն ունեն, հնարավոր է՝ նրանց մոտ ստացվի: Իսկ ընդհանրապես, դա դժվարին ճանապարհ է. քրտինք, արցունքներ, վնասվածքներ, որոնք պետք է վերապրել, հաղթահարել: Մեզ մոտ այնպիսի վնասվածքներով 20-ամյա երեխաներ կան, որ նայում ու մտածում եմ. «Բայց ինչպե՞ս կարելի է»... Գուցե այն պատճառով, որ նրանց հետ սխա՞լ են աշխատել:

- Իսկ Ձեզ ո՞ր դերն է ամենից դժվար տրվել: Որը նույնպես պահանջել է քրտինք, արյուն եւ դրա պես ամեն ինչ...

Բոլորն էլ դժվար էին: Ոչ մի բան հեշտ չի տրվել: Երբ 20 տարեկան էի, Նոյմայերի մոտ «Շչելկունչիկում» պարեցի: Ծանր էր: Անչափ: Լրջագույն աշխատանք էր... Հիմա ավարտել եմ ըստ Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը», նույնպես հեշտ չէր. հոգեբանական բարդ բալետ է, ֆիզիկապես նույնպես՝ 2 ժամ բեմի վրա ես...

- Փոքր-ինչ տխուր բանի մասին հարցնեմ... Իսկ քառասունից հետո ի՞նչ է լինելու: Թոշակավորո՞ւմ:

Այո: Մեկը ինչ-որ նոր բան է գտնում, մյուսը դասավանդում: Ահա հավաքել ենք մեր՝ «Ուժգին զգացումներ» խումբը, առայժմ ելույթ ենք ունենում եւ բավականին հաջողությամբ... Շատ եմ սիրում բեմադրել, ցանկանում եմ շարունակել որպես խորեոգրաֆ, առավել եւս որ հիմա Ստոկհոլմում ե՛ւ դասավանդում եմ, ե՛ւ բեմադրում: Եվ սրա մեջ ոչ մի տխուր բան չկա: Նորմալ պրոցես է...

Զրուցեց՝ Աննա Սաթյանը

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ»
Ամենաընթերցվածը
website by Sargssyan