Ռուսաստանում սենատորը հարձակվել է լրագրողի վրա ընդհատակյա խաղատան մասին հարցից հետո
Իրկուտսկի շրջանից Դաշնային խորհրդի անդամ Վյաչեսլավ Մարխաեւը հարձակվել է լրագրողի վրա Ուլան Ուդեում ընդհատակյա խաղատան մասին հարցից հետո, հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ հղում RenTV-ին:
Նշվում է, որ սենատորը բռնել է RenTV-ի թղթակից Եվգենիա Մոգիլեւսկայայի ձեռքն ու սկսել ոլորել այն:
Լրագրողները մոտեցել են Մարխաեւին ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Դեպքի արդյունքում օպերատորը վնասվածք է ստացել, իսկ թղթակիցը՝ ձեռքի հոդախախում: Նկարահանող խումբն արդեն դիմել է իրավապահ մարմիններին:
Լրագրողների խոսքով՝ հարձակումը կապ ունի Ուլան Ուդեում ընդհատակյա խաղատան հետ կապված ավելի վաղ սկսված հետաքննության հետ: