70-ամյա Ալլա Պուգաչովան չի դադարում երիտասարդ երևալ
70-ամյա Ալլա Պուգաչովան պարծեցել է սլացիկ կազմվածքով։ Պրիմադոննան կերպարանք է ընդունել ամուսնու՝ 43-ամյա Մաքսիմ Գալկինի տեսախցիկի առջեւ։
Աստղային զույգը հանգստանում է Յուրմալայում: Շոումենն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ցուցադրել է, թե ինչպես են պատրաստվում ներկայանալ աստղային երեկույթին։ Մաքսիմը միջոցառման համար ընտրել է total white look․ սպիտակ վերնաշապիկ եւ աց երանգի տաբատ։
Ալլա Բորիսովնան նախընտրել է էլեգանտ սեւ գույնը։ Նա կրում է ուսերը բաց, թափանցիկ կիսաշրջազգեստով մինի զգեստ։ Պուգաչովան փքված սանրվածքով է եւ աչքի չընկնող շպարով։ Կերպարը համալրում են արծաթագույն կոշիկները։
Աստղային ամուսինների շատ երկրպագուներ գտնում են, որ երգչուհու ծաղկուն տեսքի առիթը հումորիստն է։ «Ինչպես է նա Գալկինի հետ երիտասարդացել», «Բոլորն իր տարիքում նման տեսք ունենային եւ կրեին նման կոշիկներ», «Ինձ թվում է Գալկինի հետ Ալլա Բորիսովնան ծաղկել է, հանել է բալախոնները, նա գեղեցկուհի է», - մեկնաբանությունների հատվածում գրել են նրանք։