Մերձմոսկվայում վթարի է ենթարկվել թեթևշարժիչային օդանավ. Օդաչուն զոհվել է, 12-ամյա ուղևորը ողջ մնացել
Life լրատվական գործակալությունը հրապարակել է Մերձմոսկվայում թեթեւշարժիչային օդանավի վթարի վայրից առաջին կադրերը: Այն ընկել է Մինինո գյուղում, որը մտնում է Կլին քաղաքային շրջանի մեջ:
Ըստ այդ կադրերի՝ ոչ մեծ օդանավը տառացիորեն խրվել է հողի մեջ: Ամբողջ խցիկը ջարդված է, հարվածից «պոչը» կոտրվել է: Արտակարգ դեպքի վայրում են մի քանի շատպ ծառայությունների մեքենաները:
Օդաչուն՝ 1966 թվականի ծնված Դ. Ռյադուխինը մահացել է տեղում: Նրա ուղեւորը՝ 2007 թվականի ծնված Աննա Յու.-ն վնասվածքներ է ստացել: Կասկածներ կան, որ վերջույթների կորվածքներից բացի, վնասվել է նաեւ նրա ողնաշարը: Վերջին տեղեկություններով՝ նրան չեն փորձել մեքենայով հոսպիտալացնել: Որոշել են սպասել սանիտարական ուղղաթիռին: