Վոլգոգրադում չնախատեսված վայրէջք են կատարել 3 օդանավեր. մեկը Բաքու-Մոսկվա չվերթի օդանավն է
Շաբաթ գիշերը 2 օդանավ և մեկը շաբաթ առավոտյան չնախատեսված վայրէջք են կատարել Վոլգոգրադի օդանավակայանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վոլգոգրադի մարզի վարչակազմին:
«Երկուսը ուղևորների վիճակի վատթարացման պատճառով»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են գերատեսչությունից:
Ուրբաթ տեղական ժամանակով մոտ 23:00-ին չնախատեսված վայրէջք է կատարել Կրասնոյարսկ-Սիմֆերոպոլ օդանավը, ուղևորն իրեն վատ է զգացել, նրան հոսպիտալացրել են մարզային հիվանդանոց:
Երկրորդ օդանավը, որը Գրոզնիից Մոսկվա էր թռչում, տեղական ժամանակով 02:18-ին չնախատեսված վայրէջք է խնդրել հիդրոհամակարգի հեղուկի անկման պատճառով, հայտնել են վարչակազմից:
Եվս մեկ՝ Բաքու-Մոսկվա չվերթը չնախատեսված վայրէջք է կատարել Վոլգոգրադում 60-ամյա կնոջ պատճառով, որն օդանավի մեջ իրեն վատ է զգացել, նրան հոսպիտալացրել են:
«Գրոզնի-Վնուկովո եւ Բաքու-Մոսկվա չվերթները դեռեւս Վոլգոգրադում են եւ թռիչքի են սպասում, Կրասնոյարսկ-Սիմֆերոպոլ-ը ուղարկվել է նշանակման վայր»,- գործակալությանը հայտնել են Վոլգոգրադի օդանավակայանից:
Մարզի առողջապահության կոմիտեի ճշտված տեղեկություններով՝ Բաքու-Մոսկվա չվերթից հոսպիտալացվել է 1963 թվականի ծնված տղամարդ: