Թրամփի օգնականին աշխատանքից հեռացրել են նրա երեխաների վերաբերյալ մեկնաբանությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադլեն Վեսթերհաութը պաշտոնաթող է եղել նախագահի դուստրերի՝ Իվանկայի և Տիֆանիի մասին մեկնաբանություններից հետո։ Այս մասին հաղորդում է Politico-ն։
Նշվում է, որ մինչ այդ Վեսթեհաութն ասել է, թե Թրամփն իր հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան իր երկու դուստրերի։
Նա նաև ասել է, որ նախագահը Տիֆանիին շատ գեր է համարում, այդ պատճառով չի սիրում նրա հետ լուսանկարվել։ Ի վերջո նա հայտարարել է, որ երբեմն Թրամփն ամբոխի մեջ չի կարողանում առանձնացնել Տիֆանիին։
Պարբերականի համաձայն՝ հենց այսպիսի արտահայտությունների համար է կինն աշխատանքով վճարել։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հաստատել է, որ նրան աշխատանքից հեռացրել են իր ընտանիքի անձնական կյանքը բարձրաձայնելու համար։ Նրա խոսքով՝ կնոջ արտահայտությունները «մի փոքր վիրավորական էին», և ինքը սիրում է դստերը՝ Տիֆանիին։