Ընկերությունների 13 տոկոսը կլքի Չինաստանը․ Թրամփ
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընկերությունների շուրջ 13 տոկոսը պատրաստվում է լքել Չինաստանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ինքը զարմացած չէ այդպիսի սցենարից։ ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ Չինաստանն այժմ ի վիճակի չէ հաղթահարել մաքսատուրքերը։ «Նրանք արժեզրկել են իրենց արժույթը և այժմ գործարկում են փողերը»,-ասել է Թրամփը։
Նա, սակայն, չի հստակեցրել՝ խոսքն ինչ ընկերությունների մասին է։