Հաքերները կոտրել են Թրամփի նախընտրական շտաբի կայքը
Կոտրել են ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կայքէջը, հայտնում է The Hill-ը:
Նշվում է, որ մուտք գործել փորձելիս էջը նշում է 404 սխալի մասին (դա նշանակում է, որ հարցված էջը չի գտնվել) եւ ներկայացնում 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ ղեկավարի մրցակից Հիլարի Քլինթոնի պատկերը:
Ընդ որում՝ Քլինթոնը ներկայացված է Միացյալ Նահանգնրի նախագահի դերում: Նշվում է, որ Քլինթոնը կանագնած է Կապիտոլիումի ֆոնին նախագահական կնիքով ամբիոնի հետեւում:
Թրամփի նախընտրական արշավի կայքէջ մտնել փորձելիս հայտնվում է՝ «Օյ: Սա տարօրինակ է: Դուք ինչ-որ բան եք փնտրում, որը գոյություն չունի… Փորձեք վերադառնալ գլխավոր էջ» գրառումը:
Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմնակիցները այս կատակը դեռեւս չեն մեկնաբանել:
Հետաքրքիր է, որ հիմա The Hill պարբերականի էջ մտնել փորձելիս նշվում է 403 սխալը (էջ մուտքն արգելված է):