Հաքերները կոտրել են Twitter-ի հիմնադրի էջը
Հաքերները կոտրել են Twitter-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսիի էջը, հայտնում է BBC News-ը:
Էջը կոտրելու պատասխանատվությունը ստանձնել է իրեն Chuckling Squad («Քմծիծաղող թիմ») անվանող խումբը:
Դորսիի էջին, որն ունի 4 մլն բաժանորդից ավելի, 15 րոպեում «հայտնվել» է վիրավորական եւ ռասիստական թվիթների մի ամբողջ շարք:
Twitter ընկերությունից հայտնել են, որ հնարավոր է եղել դա անել բջջային օպերատորի պատճառով, որի անունը չի հրապարակվում, անվտանգության համակարգում արտահոսքի հետեւանքով. հենց դա է թույլ տվել հաքերին հեռախոսահամարից կազմել եւ թվիթներ ուղարկել: Խնդիրը, սակայն, հիմա կարգավորվել է: