Ներկայիս մեր դոլարն ամենաուժեղն է պատմության մեջ. Թրամփ
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հիմնախնդիրը մաքսատուրքերը չեն, այլ Դաշնային պահուստային համակարգն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Դոլարի նկատմամբ եվրոն անկում է ապրում «խելագարի նման», ինչը նրանց մեծ առավելություն է տալիս արտահանման եւ արտադրության ոլորտում, իսկ ԴՊՀ-ը ոչինչ չի անում: Ներկայիս մեր դոլարն ամենաուժեղն է պատմության մեջ: Լավ է հնչում, այնպես չէ՞: Բացի նրանցից (արտադրողներ), ովքեր արտադրում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս վաճառքի ենթակա մթերք: Մենք խնդիր չունենք մաքսատուրքերի հետ կապված (մենք կարգի ենք հրավիրում վատ եւ/կամ անազնիվ խաղացողներին), մեր խնդիրը ԴՊՀ-ն է. նրանք ոչինչ չեն հասկանում»,-գրել է նա թվիթերյան իր էջում:
Ամերիկայի նախագահը բազմիցս նկատողություն է արել ԴՊՀ-ին ոչ կոռեկտ քաղաքականության համար, որը արգելակում է ԱՄՆ-ի տնտեսության զարգացումն ու բացասաբար ազդում դոլարի վրա: Նա նաեւ գրեթե ամեն օր խստորեն քննադատել է երկրի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելին, քանի որ ԴՊՀ-ն հրաժարվել է նվազեցնել առանցքային տոկոսադրույքը:
ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության հարցով ԴՊՀ-ի նիստը կկայանա սեպտեմբերի 17-18-ին: