Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ հերքում են Իրաքում իր տարածքից բերված դրոնների օգտագործումը
Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ հերքում են տեղեկություններն այն մասին, որ իրենց տարածքից հասցված իսրայելական դրոններ են օգտագործվել Իրաքում։
Դրոնների օգտագործման մասին տեղեկացրել են Իրաքում Ժողովրդական մոբիլիզացման ուժերը։ Խոսքը իսրայելական անօդաչուների օգտագործման մասին է Իրաքի հյուսիսում եւ կենտրոնում գրոհների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը, Ժողովրդական մոբիլիզացման ուժերի ղեկավարի տեղակալն Իրաքում՝ Աբու Մահդի ալ Մուհանդիսը, ասել է, որ համաձայն իրենց տեղեկության՝ ամերիկացիները իսրայելական չորս դրոն են բերել Ադրբեջանից, որպեսզի գրոհեն նրանց ռազմակայանները։ Ադրբեջանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները հերքել են այս տեղեկությունը։