Նիկոլ Փաշինյանը եւ Արայիկ Հարությունյանը հանձնել են «Կենգուրու 2019» մրցույթի հաղթողների մրցանակները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում հյուրընկալել է «Կենգուրու 2019» մրցույթի մրցանակակիրներին:
Ներկա է նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Այս տարի մրցույթին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի 940 եւ Արցախի 97 դպրոցների 38 616 աշակերտներ։ Այս տարի 3-12-րդ դասարանների 1474 աշակերտներ ճանաչվել են մրցանակակիր, որոնցից 653-ը գրանցել են լավագույն արդյունք եւ արժանացել են նաեւ պատվոգրի, իսկ 3-ը ճանաչվել ենք հաղթող: Նշենք, որ մասնակից 1037 դպրոցներից ոչ մեկ չի մնացել առանց գոնե մեկ մրցանակակրի:
Առաջին անգամ Հայաստանը մրցույթին մասնակցել է 2009 թ-ին: Ամեն տարի մրցույթին մասնակցում են շուրջ 50 երկրներ: