ԱՄՆ-ում խոզուկի բռնկումներ են գրանցվում
ԱՄՆ որոշ նահանգներում խոզուկի՝ համաճարակային պարոտիտի բռնկումներ են գրանցվում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնի տվյալներով՝ միայն ընթացիկ տարվա սկզբից հայտնաբերվել է այդ հիվանդության 931 դեպք։
Բռնկումները հիմնականում գրանցվում են այն վայրերում, որտեղ շատ միգրանտներ են ապրում։ Վարակվում են նաեւ միգրանտների հետ աշխատող մարդիկ։ Համաճարակի պատճառով փակ են 90 հաստատություններ 19 նահանգներում, որոնցում ապրում են միգրանտները։
Նեբրասկա նահանգում, ԶԼՄ-ների տվյալներով, վերջին ժամանակներս գրանցվել է խոզուկի 30 դեպք, ընդ որում՝ պացիենտների մեծ մասը վարակվել է միմյանցից հարսանիքների ժամանակ։
Համաճարակային պարոտիտը սուր վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Վարակը վտանգավոր է նրանով, որ բարդություններ է առաջացնում մենինգիտի, օխրիտի կամ պանկրեատիտի տեսքով։
Խոզուկով չվարակվելուն կարող է օգնել պատվաստումը։ Առաջին չափաբաժինը խորհուրդ է տրվում ներարկել 12-18 ամսականում։ Երկրորդ չափաբաժնի ներարկումը սովորաբար կատարվում է 2-6 տարեկանի արանքում։