Պենտագոնն արագացնում է հիպերձայնային զենքի ստեղծումն ի պատասխան ՌԴ-ի եւ Չինաստանի հաջողությունների
Պենտագոնը եւ ճյուղային կառույցները ներկայում փորձարկում են հիպերձայնային զենքի փորձանմուշների նոր շարք դրանք շտապ ծառայության մեջ մտցնելու լայնամասշտաբ ջանքերի շրջանակում։ Դա կապված է հիպերձայնային տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանի եւ Չինաստանի հաջողություններին պատասխանելու անհրաժեշտության մասին քննարկումների հետ, գրում է The National Interest-ը։
Օդային եւ ցամաքային փորձարկումները տեղի են ունենում ՌՕՈւ-ի համար հիպերձայնային զենքի ստեղծման ծրագրի շրջանակում, որը կոչվում է «Հիպերձայնային զենքի հայեցակարգ օդային շնչառության համար» կամ HAWC։
DARPA ընկերության ծրագրի ղեկավար Էնդրյու Քնոեդլերը նշել է կարեւոր ոլորտները, որոնցում հատուկ ուշադրություն է հատկացվում «ածխաջրածնային ռեակտիվ շարժչի զարգացմանը՝ անընդհատ հիպերձայնային քրուիզի ապահովման համար»։
Պենտագոնը նաեւ ստեղծում է զենք արագության բարձրացման համար, որը թույլ կտա հասնել «մթնոլորտի վերին շերտեր», նշում է Raytheon Missile Systems-ի փոխնախագահ Թոմաս Բուսինգը։
Հիպերձայնային զենքի ստեղծման արագացումը տեղի է ունենում գլոբալ սպառնալիքի պայմաններում։ Ռուսաստանը եւ Չինաստանը բացահայտ կատարում են հիպերձայնային զենքի փորձարկումներ, ինչն ստիպում է ոմանց բարձրացնել այն հարցը, թե կարող է արդյոք ԱՄՆ-ը հետ մնալ հիմնական մրցակիցներից այս ոլորտում։
Popular Mechanics-ի ավելի վաղ հրապարակված հոդվածում ասվում է, որ չինական պետական ԶԼՄ-ները հայտարարել են նոր հիպերձայնային տրանսպորտային միջոցի հաջող փորձարկման մասին։ Բացի այդ, այս տարեսզկբին The Diplomat-ի հրապարակման մեջ նկարագրվում են չինական DF-17 հիպերձայնային հրթիռի փորձարկումներն անցած տարվա նոյեմբերին։
Ինչ վերաբերում է ռուսականներին, Բուսինգը վկայակոչել է Պուտինի հավաստիացումներն այն մասին, որ Ռուսաստանն ունի հիպերձայնային զենք։