Փայտե Մելանյայից հետո Սլովենիայում տեղադրել են Դոնալդ Թրամփի արձանը
Սլովենիայում, որտեղ ծնվել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, տեղադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փայտե արձանը, հաղորդում է The Washington Post-ը։
Նշվում է, որ քանդակը հայտնվել է Լյուբյանայից 30 կմ հեռավորությամբ գտնվող գյուղում։ 8 մետր բարձրությամբ արձանը պատկերում է ԱՄՆ առաջնորդին՝ կապույտ կոստյումով և կարմիր փողկապով։
Հեղինակի խոսքով՝ արձանը ստեղծել իրեն օգնել են երիտասարդները, իսկ աշխատանքը «սադրանք է, քանի որ աշխարհը լի է պոպուլիզմով»։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սլովենիայում վրդովվել են Մելանյա Թրամփի՝ տձև արձանի պատճառով։