Թրամփի անձնական օգնականը շատախոսության պատճառով զրկվել է պաշտոնից․ NYT
ԱՄՆ-ում պաշտոնաթող է եղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադլեն Վեսթերհութը։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Աղբյուրների խոսքով՝ կինը պաշտոնը լքել է օգոստոսի 29-ի երեկոյան։ Այդպիսի որոշում կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահն իմացել է, որ նա լրագրողներին մանրամասներ է հայտնել Նյու Ջերսիում իր արձակուրդի մասին։