Ինչպե՞ս Ռիհաննան հաջողության հասավ
Երգչուհի Ռիհաննայի ընտանիքը դրոշմ է թողել ոչ միայն նրա կյանքի, տղամարդկանց հետ հարաբերությունների, այլ նաև բեմական կերպարի ընտրության վրա: Ապագա աստղը ծնվել է Բարբադոսում: Նրա մայրն աշխատել է որպես հաշվապահ, հայրը սիրել է օգտագործել ալկոհոլ և մարիխուանա և եղել է հագուստի ֆաբրիկայի պահեստի տեսուչ: Աղջիկը մեծացել է երկու եղբայրների ընկերակցությամբ, ովքեր նրան սովորեցրել են լսել ռեգգի և սոուլ: Նրանց շնորհիվ Ռիհաննան սկսել է զբաղվել երաժշտությամբ, երգով և պարերով:
Ռիհաննան ընդամենը 15 տարեկան է եղել, երբ պրոդյուսեր Էվան Ռոջերսը կնոջ հետ գնացել է Բարբադոս՝ հանգստանալու: Հենց որ նա տեսել է , թե Ռիհաննան ինչպես է պարում, երգում, նրան առաջարկել է տեղափոխվել Նյու Յորք և բախտը փորձել: Ռիհաննան միանգամից համաձայնել է' կիսատ թողնելով ուսումը դպրոցում:
Սկզբում նա ապրել է Ռոջերսի և նրա կնոջ տանը: Պրոդյուսերը նրան միանգամից ծանոթացրել է հայտնի ռեփեր Ջեյ Զիի հետ:
Ռիհաննային մեծ ճանաչում է բերել Umbrella կատարումը Ջեյ Զիի հետ, որին հետևել է Love the Way you Lie երգը Էմինեմի հետ, դերը «Ծովային մարտ» ֆիլմում և Գրեմմին սկզբում՝ ռեփ-դուետի, ապա' լավագույն տեսահոլովակի համար: