ԱՄՆ-ում պաշտոնապես գործարկվել են տիեզերական ուժերը
ԱՄՆ-ում պաշտոնապես գործում է տիեզերական հրամանատարությունը՝ դառնալով երկրի զինված ուժերի 6-րդ տեսակը՝ բացի ցամաքային զորքերից, ՌՕՈՒ-ից, ՌԾՈՒ-ից, Ծովային հետեւակի կորպուսից եւ Առափնյա պահպանությունից: Նոր կառույցը ղեկավարելու է 4-աստղանի գեներալ Ջոն Ռեյմոնդը, որը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով, գործընկերների շրջանում մեծ հարգանք է վայելում: Հրամանատարության դրոշը ներկայացվել է Սպիտակ տան Վարդագույն այգում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նոր ստորաբաժանումը պետք է պաշտպանի տիեզերքում՝ ապագա դիմակայության ոլորտում ամերիկյան առանցքային շահերը,- հայտարարել է Թրամփը: - Մենք տիրապետում ենք ԱՄՆ-ի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ հայտնաբերելու ու ոչնչացնելու հնարավորություններով»:
«Հրամանատարությունը երաշխավորում է, որպեսզի ոչ ոք հարցականի տակ չդնի կամ չսպառնա տիեզերքում ամերիկյան գերակայությանը: Որովհետեւ մենք գիտենք հակամարտության կանխման՝ հաղթանակին պատրաստվելու լավագույն միջոցը»,- պնդել է նա:
Ռեյմոնդը նախագահին շնորհակալություն է հայտնել կառույցը հիմնելու համար եւ նրան է նվիրել մեդալ՝ «Տիեզերական ուժերի հրամանատարություն. 2019 թվականի օգոստոսի 29» գրառմամբ:
Տիեզերական ուժերի ստեղծման կարգադրությունը ԱՄՆ առաջնորդը կատարել էր 2018 թվականի հունիսին: Հրամանատարության ենթակայության տակ կլինեն 87 զորամասեր եւ ստորաբաժանումներ: 2019 ֆինանսական տարում զինված ուժերի նոր տեսակի համար հատկացված է 12 մլրդ դոլար: