Չի կարելի ժամանակն ուղղահայաց ապրել. Կաբո Աբե
Հարմարվել կարելի է մինչև որոշակի սահմանը: Ընդ որում, դա պետք է միջոց լինի և ոչ մի դեպքում' նպատակ: Մի բան է ձմռան քնի մասին շաղակրատելը, այլ բան է վերածվել խլուրդի ու սպանել քո մեջ լույս աշխարհ դուրս գալու բոլոր ցանկությունները: Եթե աշխարհում գոյություն ունենար միայն այն, ինչն ափոսոս է ձեռքից բաց թողնել, այդ դեպքում իրականությունը կվերածվեր փխրուն ապակե առարկայի, որին դիպչելը սարսափելի է…
Նավաբեկյալները զոհվում են ոչ այնքան քաղցից ու ծարավից, որքան սարսափից, թե սնունդն ու ջուրը չեն բավականացնի: Բավական է միայն մտածել, որ պարտվել ես, և հենց նույն պահից էլ սկսվում է պարտությունը: Չի կարելի ժամանակն ուղղահայաց ապրել: Ժամանակն այնպիսի բան է, որ հոսում է հորիզոնական: Եթե հաջողությունը ննջել է' սպասիր…