7.5 մլն տարի առաջ ապրած մամոնտի կմախք են հայտնաբերել Թուրքիայի Կայսերի քաղաքում
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում թուրք հնագետները 7.5 մլն տարի առաջ ապրած մամոնտի կմախք են հայտնաբերել։
Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ Կայսերի քաղաքի Յամուլա ջրամբարի ափերի մոտ պեղումների ժամանակ Հաջը Բայրամ Վելի համալսարանի հնագիտական բաժնի գիտաշխատողները մամոնտի կմախք են հայտնաբերել։
Պեղումներն իրականացնող խմբի ղեկավար Օքշան Բաշօղլուն հայտնել է, որ հայտնաբերվել է 7.5 մլն տարի առաջ ապրած Choerolophodon տեսակի (մամոնտ) կենդանու կմախք։
Նա շեշտել է, որ տվյալ կենդանին եղել է ժամանակակից փղերի նախահայրը։