Ստամբուլի նոր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի որոշմամբ՝ Ստամբուլում հասարակական տրանսպորտը շաբաթվա վերջին օրերին այսուհետ աշխատելու են 24 ժամ
Ստամբուլի նոր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ Ստամբուլում հասարակական տրանսպորտը շաբաթվա վերջին օրերին այսուհետ աշխատելու են 24 ժամ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել է, որ Ստամբուլում շաբաթվա վերջին օրերին ծանրաբեռնված եթուղիները, այդ թվում մետրոն, աշխատելու են 24 ժամյա գրաֆիկով։
Քաղաքապետը նշել է, որ գիշերային հերթափոխ աշխատող վարորդները կրկնակի են վարձատրվելու, որի համար գիշերը 00։30–ից մինչեւ առավոտյան 05։00 տրանսպորտի գինը լինելու է կրկնակի։