Ամազոնիայում մասշտաբային հրդեհների օջախները «լրացուցիչ սրթես են դարձել կլիմայի և Երկրի բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսի և հուլիսի հրդեհներից հետո»
Ամազոնիայում մասշտաբային հրդեհների օջախները «լրացուցիչ սրթես են դարձել կլիմայի և Երկրի բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսի և հուլիսի հրդեհներից հետո»։ Օգոստոսի անցած 25 օրերին մթնոլորտում հայտնվել է 255 մլն տոննա СО2, Ժնեւում տեղեկացրել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Այն վկայակոչում է Եվրամիության «Կոպեռնիկոս» ծառայության (CAMS) տվյալները։ ՀՕԿ-ը նշում է, որ Ամազոնիայում գրանցվել է գրեթե 4 հազար հրդեհ, որոնք «հանգեցրել են 255 մեգատոննա ածխաջրի երկօքսիդի արտանետման»։ Բացի այդ, տեղի են ունեցել այնպիսի թունավոր գազերի արտանետումներ, ինչպիսին են ազոտի եւ ոչմեթանային օրգանական միացություններինը։ Օդերեւութաբանները ուշադրություն են դարձնում այն «ուղղակի սպառնալիքին», որը կրակը եւ նման արտանետումները ներկայացնում են տարածաշրջանի բնակչության համար։
«Ամազոնիայի հրդեհները հաջորդել են աննախադեպ հունիսյան եւ հուլիսյան հրդեհներին Սիբիրում եւ Արկտիկայի, Գրենլանդիայի ու Ալյասկայի շրջաններում»,- հիշեցնում է ՀՕԿ-ը։ Ներկայում Ամազոնիայից բացի հրդեհի լայն օջախներ կան Աֆրիկայի հարավային արեւադարձային գոտու երկրներում, մասնավորապես՝ Անգոլայում։
ՆԱՍԱ-ի արբանյակներից արված զննումները հաստատել են, որ Ամազոնիայի հրդեհներն «ակտիվ են, բայց անախադեպ չեն»։ Մասնագետները եկել են այն եզրակացության, որ այժմ կրակե տարերքը այս շրջանում ավելի ուժեղ է եղել, քան վերջին 10 տարիներից յուրաքանչյուրում։
Փորձագետները նշել են, որ երաշտն Ամազոնիայում «մեծ դեր է խաղացել՝ սաստկացնելով հրդեհները»։ Միեւնույն ժամանակ, ՆԱՍԱ-ի եւ Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետների կարծիքով՝ «հրդեհների տեղն ու ժամանակը, որոնք գրանցվել են 2019-ին երաշտի սեզոնի սկզբում», հիմնականում մատնանշում են տարածքների մաքրման, այլ ոչ թե երաշտի մասին։
Խոշոր անտառային հրդեհներն ընդգրկել են Բրազիլիայի, Բոլիվիայի եւ Պարագվայի տարածքը։ Բրազիլական Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով՝ հունվարից օգոստոս հրդեհները ոչնչացրել են ավելի քան 1,8 մլն հեկտար անտառ Ամազոնիայում։