Չելյաբինսկի մարզում Hyundai Sonata մարդատար ավտոմեքենայի և «ԻՍՈՒԶՈՒ» բեռնատարի վթարի հետևանքով տուժած Հայաստանի 2 քաղաքացիները՝ 1978 և 1985 թթ. ծնված, տեղափոխվել են Աշա քաղաքի «Շրջանային հիվանդանոց». Նոր մանրամասներ դեպքից
Չելյաբինսկի մարզում Hyundai Sonata մարդատար ավտոմեքենայի և «ԻՍՈՒԶՈՒ» բեռնատարի վթարի հետևանքով տուժել են Հայաստանի 2 քաղաքացիներ՝ 1978, 1985 թվականի ծնված: Այս մասին նշված է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության Facebook-յան էջում:
Ճանապարհային պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Աշա քաղաքի «Շրջանային հիվանդանոց»: Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին Մոսկվայի ժամանակով 20:06-ին Աշինսկի շրջանի տարածքում Մոսկվա-Չելյաբինսկ Մ-5 Ուրալ դաշնային ավտոմայրուղու 1604 կիոմետրին: ՀՀ դեսպանությունը, Սոչիում հյուպատոսությունը, ինչպես նաեւ տեղական հայ համայնքը ՌԴ համապատասխան մարմինների եւ բուժհաստատությունների հետ մշտական կապի մեջ են:
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, վթարը տեղի էր ունեցել Չելյաբինսկի մարզի Մ-5 մայրուղու վրա: Hyundai Sonata-ն դուրս էր եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել բեռնատարին:
Hyundai-ն վարող 41-ամյա տղամարդը արգելված տարածքում վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս: Այնուհետեւ տեղի է ունեցել բեռնատարի հետ ճակատային բախում, որի ղեկին 39-ամյա տղամարդ էր:
Պատահարի հետեւանքով մարդատար մեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են:
Hyundai ավտոմեքենայի մեջ են եղել Հայաստանի բնակիչներ, բեռնատարը վարել է Բաշկորտոստանի բնակիչ, հայտնել են Չելյաբինսկի մարզի ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության վարչությունից: