Երևանում կնշվի Մոսկվայի 872-ամյակը
2019 թվականին Մոսկվան նշում է իր 872-ամյակը: Ռուսաստանի մայրաքաղաքի տոնը պատրաստվում են շնորհավորել նաեւ Երեւանում։
Մոսկվայի օրվա առիթով միջոցառումներ կանցկացվեն Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության, «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ առաջին անգամ Երեւանում կազմակերպում են մեծ տոնախմբություն։ Անցկացման օրը նախատեսված է սեպտեմբերի 7-ին եւ 8-ին:
Մոսկվայի տարեդարձին նվիրված միջոցառումների հանդիսավոր բացումը նախատեսված է սեպտեմբերի 7-ին Երեւանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում: Քաղաքի օրվա պատվին կբացվի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի գործերի ցուցահանդես եւ տեղի կունենա տոնական համերգ։
Սեպտեմբերի 8-ին Երեւանում տեղի կունենան մեծ թվով հետաքորքիր եւ բազմաբնույթ միջոցառումներ։
Ժամը 12:00-ից 19:00-ը Հյուսիսային պողոտայում երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասում են համերգ՝ հայտնի DJ-ների եւ մանկապատանեկան խմբերի մասնակցությամբ, փողային նվագախմբի փառատոն, տոնավաճառ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, հայտնի ռեստորանների հյուրասիրություններ, բազմաթիվ անակնկալներ եւ նվերներ:
Ժամը 19:30-ից 22:00-ը Ազնավուրի հրապարակում տեղի կունենա համերգ ռուսական եւ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:
Մոսկվայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի տարբեր հարթակներում կանցկացվեն նաեւ ցուցահանդեսներ, կինոդիտումներ, գրական մրցույթներ, մրցաշարեր:
Կազմակերպիչները վստահ են, որ միջոցառումները կավելացնեն հետաքրքրությունը ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի նկատմամբ, կնպաստեն Երեւանի եւ Մոսկվայի միջեւ մշակութային երկխոսության զարգացմանը` դառնալով ռուս եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վառ ապացույցը: