Զավեշտալի. Ռուսաստանում կընդհատվի տիեզերք մեկնարկից առաջ անվի վրա միզելու ավանդույթը
Ռուսական «Ֆեդեացիա» հեռանկարային տիեզերանավի անձնակազմի համար «Սոկոլ-Մ» նոր փրկրարական սկաֆանդրները բացվածք չեն ունենա, իսկ սա նշանակում է, որ տիեզերագնացները չեն կարողանա հետևել Գագարինի՝ մեկնարկից առաջ ավտոբուսի անվի վրա միզելու ավանդույթին:
«Ես չգիտեմ, թե դա ինչպես տեղի կունենա՝ մեզ մոտ բացվածք չկա: Անհրաժեշտ է տեխնիկական հանձնարարության մեջ լրացում կատարել»,- հինգշաբթի լրագրողներին ասել է «Զվեզդա» գիտաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն Սերգեյ Պոզդնյակովը՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցի:
Տիեզերագնացները ավանդույթ ունեն մեկնարկից առաջ ավտոբուսից դուրս գալ՝ դրա անիվին միզելու համար: Ավանդույթը հիմնադրել է Յուրի Գագարինը: Դրա համար տիեզերագնացների ընթացիկ «Սոկոլ-ԿՎ-2» սկաֆանդրները հատուկ քուղ ունեն: Ավանդույթին հետևում են նաև հիմա: