Այսօր ռեժիսոր Ռոման Պոլանսկու ծննդյան օրն է
Այսօր լեգենդար ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձավ 80 տարեկան: Պոլանսկին ծնվել է Փարիզում, մանկությունն ու երիտասարդությունն անցել է Լեհաստանում: Նրա ֆիլմերն արժանացել են մի շարք մրցանակների, այդ թվում՝ Օսկար, Ոսկե Գլոբուս, Սեզար:
Ռեժիսորի վերջին իրագործած նախագիծը «Մորթիներով Վեներան» էրոտիկ կոմեդիան է, որը Կաննի կինոփառատոնում առաջադրվել էր Ոսկե արմավենու ճյուղի:
2014թ. նախատեսվում է Պոլանսկիի քաղաքական թրիլերի թողարկումը, որը կրում է D անվանումը:
1989թ. Ռոման Պոլանսկին ամուսնանում է երրորդ անգամ: Նրա կինը ֆրանսիացի դերասանուհի և մոդել Էմմանուել Սենյեն: Զույգն ունի որդի և դուստր: