Չելյաբինսկի մարզի Մ-5 մայրուղու վրա տեղի է ունեցել վթար, տուժածների մեջ կան հայեր
Չելյաբինսկի մարզի Մ-5 մայրուղու վրա տեղի է ունեցել վթար: Hyundai Sonata-ն դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել բեռնատարին, հայտնում է «Челябинский обзор»-ը:
Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան Չելյաբինսկի մարզի Աշինսկի շրջանի տարածքում:
Hyundai-ն վարող 41-ամյա տղամարդը արգելված տարածքում վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս: Այնուհետև տեղի է ունեցել բեռնատարի հետ ճակատային բախում, որի ղեկին 39-ամյա տղամարդ էր:
Պատահարի հետևանքով մարդատար մեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են:
Չելյաբինսկի մարզի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության վարչությունից տեղեկացնում են, որ Hyundai ավտոմեքենայի մեջ եղել են Հայաստանի բնակիչներ, բեռնատարը վարել է Բաշկորտոստանի բնակիչ:
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա: