ԱՄՆ նախագահը կասկածում է Fed-ի աշխատակիցների մտավոր ունակություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության ավանդական ալիքն ուղղել է Դաշնային պահուստային համակարգի վրա:
Այս անգամ նախագահը մեղադրել է Fed-ի ղեկավարությանը մտավոր թերարժեքության մեջ՝ բարձր տոկոսադրույքների պատճառով, ինչը, նրա կարծիքով, խոչընդոտում է տնտեսության զարգացմանը:
Նրա խոսքերով, «Մեծ յոթնյակի» բոլոր երկրներում տոկոսադրույքները շատ ավելի ցածր են, ինչը նրանց առավելություն է տալիս Միացյալ Նահանգների նկատմամբ:
«Մեր Fed-ը «մտավոր» չափանիշներով չի կարող մրցել այլ երկրների հետ: Ֆրանսիայում G7-ում մնացած բոլոր առաջնորդները ցնծում էին այն բանից, թե որքան են նվազել իրենց ծախսերը տոկոսների հաշվին»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Նա որպես օրինակ նշել է Գերմանիան, որը զրոյական տոկոսադրույքով վարկեր վերցնելու հնարավորություն ունի:
Ավելի վաղ Թրամփին հետաքրքրում էր, թե ով է ԱՄՆ-ի համար ավելի մեծ թշնամի՝ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը, թե ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:
Հուլիսի վերջին Fed-ը, 2008 թ.-ից ի վեր առաջին անգամ, իջեցրեց տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ հասնելով 2 – 2.25 %-ի:
Դրանից հետո ԱՄՆ նախագահը պահանջեց շարունակել անկումը, չնայած շուկաների անկայունությանը: