Էրդողանը հնարավոր է համարել ռուսական կործանիչներ ձեռք բերելը՝ ամերիկյան F-35-երի փոխարեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրում է, որ ամերիկյան F-35-երի փոխարեն երկիրը ձեռք կբերի ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչները, հաղորդում է Reuters-ը։
Նախագահի խոսքով՝ Անկարան չի անհանգստանում այն բանի համար, թե ինչ կլինի, եթե F-35-երը ձեռք բերել չստացվի։ Նա նշել է, որ երբ այդ կապակցությամբ հայտնի կլինի Վաշինգտոնի որոշումը, թուրքական կողմը համապատասխան քայլեր կձեռնարկի։
«Շուկան, որտեղ մենք կարող ենք մեզ ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ է, մեծ է»,-հայտարարել է Էրդողանը։
Ի պատասխան հարցի՝ արդյոք հնարավոր է ամերիկյան կործանիչների փոխարեն ռուսականները ձեռք բերել, նա ասել է․ «Իսկ ինչու՞ ոչ»։