ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջիմ Մեթիսը նախազգուշացրել է քայքայված միությունների եւ ներկայիս վարչակազմի ուժեղացող մեկուսացման հետեւանքների մասին
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջիմ Մեթիսը նախազգուշացրել է քայքայված միությունների եւ ներկայիս վարչակազմի ուժեղացող մեկուսացման հետեւանքների մասին։
The Wall Street Journal-ը հրապարակել է Մեթիսի էսսեն, որում նա նշում է, որ որոշել էր թողնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնը՝ կապված «մեր հանդեպ մեր դաշնակիցների հավատի պահպանման» մտահոգությունների հետ՝ նախազգուշացնելով, որ Ամերիկան «չի կարող մենակ գործել»։
«Դաշնակիցներ ունեցող ազգերը բարգավաճում են, իսկ նրանք, ովքեր դաշնակիցներ չունեն, թառամում են։ Ամերիկան մենակ չի կարող պաշտպանել ժողովրդին եւ տնտեսությունը»,- գրել է Մեթիսը։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են կուտակվում ամպերը»։
«Բանավիճողի դերը բավարար չէ առաջնորդի համար։ Առաջնորդը պետք է ռազմավարական խորաթափանցություն դրսեւորի, որը ներառում է հարգանք այն ազգերի հանդեպ, որոնք աջակցել են մեզ, երբ խնդիրներ են եղել»։ Նրա խոսքով՝ Պենտագոնի ղեկավար եղած ժամանակ նա գործել է հենց այդպես։ Մեթիսը նշել է, որ հրաժարական է տվել, երբ զգացել է, որ իր մտահոգություններն այդ միությունների հետ կապված՝ լուրջ չեն ընկալվում։
«Երբ իմ կոնկրետ որոշումները եւ ռազմավարական խորհուրդները, հատկապես հավատը մեր դաշնակիցների հետ միության հանդեպ, դադարեցին ռեզոնանս առաջացնել, եկավ հրաժարական տալու ժամանակւ»,- գրել է Մեթիսը։
«Մենք բաժանվում ենք թշնամական ցեղերի, որոնք փոխադարձ արհամարհանք ունեն, ինչը սպառնալիքի տակ է դնում մեր ապագան այն բանի փոխարեն, որպեսզի նորից զբաղեցնենք ընդհանուր դիրքորոշումներ եւ գտնենք լուծումներ»,- գրել է նա։ «Բոլոր ամերիկացիները պետք է ընդունեն, որ մեր դեմոկրատիան փորձարկում է, որը կարելի է հետ շրջել։ Մենք բոլորս գիտենք, որ մենք ավելի լավն ենք, քան մեր ներկա քաղաքականությունը»։