Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային սեփական TF-X կործանիչի ստեղծման գործում
Մոսկվան կարող է օգնել Անկարային իր հինգերորդ սերնդի TF-X կործանիչ ստեղծելու գործում, չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նրանք ունեն TF-X նախագիծ (հինգերորդ սերնդի կործանիչի նախագիծ), մենք արդյունաբերական համագործակցության մասով պատրաստ ենք քննարկել այդ թեմաները: Առավել եւս, որ երեկ երկու առաջնորդներն ընդգծել են, որ երկու երկրների արդյունաբերական համագործակցությունը հնարավոր եւ ցանկալի է: Մեր արդյունաբերությունը, սկզբունքորեն պատրաստ է», - «Մակս-2019» ավտոսարհի ժամանակ ասել է Շուգաևը: