Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումից հրաժարվելու անհրաժեշտության մասին
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումից հրաժարվելու անհրաժեշտության մասին:
«Պաշտոնական Բաքուն պետք է հստակ հայտարարի, որ հայկական կողմի վերջին հայտարարությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հանդիպումների անցկացման հնարավորություն չեն թողնում»,- Minval.az-ի հետ հարցազրույցում ասել է նախկին նախարարը:
Նա խոսքով՝ Բաքուն չպետք է հանդիպման գնա այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես չեն հայտարարի Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ անհամաձայնության մասին: Նրա կարծիքով՝ նման քայլը լավ կհամապատասխանի նաեւ Երեւանում Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման հայեցակարգին:
«Մեզ ի՞նչ կտա Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպումը: Այն մեզ միայն կվնասի: Մենք փաստացի ստորագրում ենք բանակցային օրակարգի տակ այն մասին, որ պատրաստ ենք ամեն ինչ քննարկել, ներառյալ նաեւ հայտարարված «միացման» հայկական գաղափարը: Երկրորդ՝ մենք գնում ենք բանակցային գործընթացի իմիտացիայի: Ի վերջո՝ պետք է պարզենք նաեւ այն հանգամանքը, որ իմիտացիոն բանակցությունների վերականգնման «Լավրովյան» մարտավարությունը մեզ չի ձեռնտու: Եվ թող առաջին վայրը, որտեղ այս բոլոր հարցերը մտադիր են քննարկել հայկական եւ ռուսական ղեկավարության հետ, լինի Երեւանը: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա»,- շեշտել է նախկին նախարարը: