Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում է մինչև հոկտեմբերի 14-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում է մինչև հոկտեմբերի 14-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է իրականացնենք ներքին օրակարգը, և հենց այս պատճառով հայտարարում ենք, որ թագուհու գահաճառը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին»,- չորեքշաբթի Sky News-ի եթերում ասել է նա:
Ընդ որում՝ Ջոնսոնը հերքել է այն պնդումը, որ խորհրդարանի նիստերի հետաձգումը նպատակ ունի Համայնքների պալատի պատգամավորներին խանգարել արգելափակելու Եվրամիությունից երկրի դուրս գալը առանց Brexit-ի պայմանների համաձայնագրի: