Իրանը չի ձգտում ավելացնել տարածաշրջանային լարվածությունը. Զարիֆ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի Յոկոհամա քաղաքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, ով այցելել է Ճապոնիա: Ինչպես հանդիպումից առաջ ասել է Զարիֆը, Թեհրանը չի ձգտում ավելացնել տարածաշրջանային լարվածությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ողջունում ենք Մերձավոր Արեւելքում Ճապոնիայի դիվանագիտական ջանքերը: Ինչպես ասել է մեր նախագահը, մենք չենք ձգում լարվածության աճին: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա օգտագործել իր իրավունքները միջազգային օրենսդրությանը համապատասխան», - NHK հեռուստաալիքը ներկայացնում է նրա խոսքը:
Twitter-ի իր էջում Իրանի նախարարը գրել է նաեւ, որ Աբեի հետ հանդիպման ժամանակ «տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման եւ Պարսից ծոցում լարվածության նվազեցման վերաբերյալ կարծիքների կառուցողական փոխանակում»:
Երեքշաբթի Զարիֆը բանակցություններ է վարել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի հետ: Ըստ Ճապոնիայի ԱԳՆ-ի, Կոնոն ասել է, որ Իրանը պետք է հավատարիմ մնա միջուկային համաձայնագրին, վերադառնա այս փաստաթղթով նախատեսված պարտավորություններին եւ զերծ մնա միջոցներից, որոնք կարող են բացասաբար ազդել դրա վրա: