Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետարանի անունից պարգևատրվել է հուշամեդալով (Տեսանյութ)
Ես երջանիկ եմ, որ կարող եմ ապրել նույն քաղաքում, նույն երկրում, որտեղ ապրում է մաեստրո Մանսուրյանը: Օգոստոսի 28-ին այս մասին Երեւանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը նվիրված է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան 80-ամյակին նվիրված համերգների մեկնարկին, ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետն ասաց, թե երջանիկ է, որ կարող է լինել լեգենդար կոմպոզիտորի կողքին եւ հնարավորություն ունենալ նրա հետ կարծիքներ փոխանակելու, նրան շնորհակալություն հայտնեց ստեղծագործական գործունեության համար:
Մարությանը նշեց, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած համերգները կանցկացվեն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գյումրիում եւ Ստեփանակերտում: «Ղարաբաղում օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին կացկացվեն ԼՂՀ-ում Երեւանի օրերի շրջանակում»,- հստակեցրեց Երեւանի քաղաքապետը՝ հավելելով, որ Ղարաբաղ կայցելեն երգիչներ, երաժիշտներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ:
Ղարաբաղում կանցկացվեն նաեւ թատերական ներկայացումներ «Հայկական դասական պոեզիան Մանսուրյանի կոմպոզիցիաներում» շրջանակում, որոնցում կներկայացվեն Իսահակյանի եւ Չարենցի ստեղծագործությունները: Դրանից բացի, տեղի կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Երեւանի քաղաքապետը նաեւ հայտնեց, որ միջոցառումների անցկացման համար Հայաստանի բյուջեից հատկացվել է 7 մլն 158 հազար դրամ:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ մաեստրո Մանսուրյանը միշտ երիտասարդ է եւ մշտապես աշխատում է ու պատրաստ է ստեղծագործել: «Ես վստահ եմ, որ մաեստրոն կշարունակի մեզ զարմացնել: Մեզ համար մեծ պատիվ է նրա կողքին լինելը, որովհետեւ նա ոչ միայն այս ոլորտում ականավոր անհատ է, ոչ այն պատճառով, որ աշխատել է այդքան մեծ մարդկանց հետ, այլեւ այն պատճառով, որ նա մեր մշակույթի մեջ ահռելի ավանդ ունի»,- նշեց Հարությունյանը:
Մանսուրյանը բոլորին շնորհակալություն հայտնեց եւ հավաստիացրեց, որ ինքը դեռեւս շատ բան ունի անելու: Նա նշեց, որ ընկերների շրջապատում է եւ առանձին շնորհակալություն հայտնեց Հայաստաի վարչապետին, նախագահին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին եւ նախարարին:
Երեւանի քաղաքապետարանի անունից Սերգեյ Սմբատյանը եւ Տիգրան Մանսուրյանը պարգեւատրվեցին խորհրդանշական մեդալներով երկրին մատուցած ծառայությունների համար: